Սիրված արտիստներից Իգիթյան Էդգարը նշում է ծննդյան տարեդարձը։ Էդգարը այն հանրաճանաչ արտիստներից է, որ առանձնապես չի սիրում աղմկոտ ու մարդաշատ միջավայր, ուստի ծննդյան տարեդարձը նշում է հիմնականում ընտանիքի անդամների հետ։

Նա երեկոյան սիրելի կնոջ հետ մի փոքր նշել է իր տարեդարձը՝ կնոջից անակնկալ ստանալով։ Սակայն Էդգարը ինչպես միշտ, այս պարագայում ևս չի բարձրաձայնում այն, ինչ ընտանեկան է ու նեղ անձնական։

Իր տարեդարձը Էդգարը շարունակել է նշել նաև ծնողների հետ։ Իրեն ամուր անհատ համարելով՝ Էդգարն իրնքն իրեն մաղթում է, որ շարունակի ամուր կանգնել ու չկnտրվել։

Էդգարի կյանքում շռալ ձեռքբերումները շատ են։ Արտիստն իր ունեցածով լիարժեք երջանիկ է ու մեծ սեր է զգում իր ներսում, որը ցանկանում է, որ զգան մյուսները նույնպես։

Առհասարակ իր կյանքի ամենամեծ նվերն Էդգարն իր դեռևս միակ որդուն է համարում, որի հետ մեծ սիրով է ժամանակ անցկացնում։