«Զանգեզուրի միջանցքի մասին մենք պայմանավորվել ենք ռուսների հետ ունեցած մեր զրույցի ժամանակ, և հայերը չեն կարող խանգարել․․․»

Աշոտ Տեր-Մինասյանն իր հարթակում գրում է․ «Ալիևի վերջին հայտարարությունը ռուսների կողմից մեր դեմ հերթական սադրանքի գաղտնազերծում է՝ «Զանգեզուրի միջանցքի մասին մենք պայմանավորվել ենք ռուսների հետ ունեցած մեր զրույցի ժամանակ, և հայերը չեն կարող խանգարել․․․»։

Ավելին՝ անմիջապես ավելացնում է, որ սահմանազատումը կատարվելու է «պատմական» քարտեզների և ոչ թե հայերի առաջարկած կեղծ քարտեզների հիման վրա։ Ակամայից հիշում եմ Պուտինի հայտարարությունները, թե ՌԴ-ի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնց հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը։

Արդյո՞ք դրանք նկատի ունի Ալիևը, և էլ ի՞նչ սադրանք է սպասվում։ Այսպես կարող են վարվել միայն ներքին անկայունությունից հոշոտված երկրի հետ։ Մեծ, լայնամաշտաբ օրհասը ժամ առ ժամ խտանում է․ Ուշքի՛ եկեք, հայեր, բռունցքվելու ժամն է։

Դադարեցրե՛ք ներքին գզվռտոցները։ Հիշե՛ք Սարդարապատը, հիշե՛ք Հանճարի պատգամը՝ մեր միակ փրկությունը միասնությունը, միասնությունը, միասնությունն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: