Անմահացած հերոս Արտուշ Արզումանյանի մայրը՝ Վարդիկ Հայրապետյանը, անդրադառնալով լրագրող դստեր հասցեին սկսված նախօրեի խոսակցություններին, գրում է․ «Տա Աստված սիրված լինեք ու հասկանաք, թե ինչպես են հայրենիք պաշտում առանց նախապայմանների։

Թե ինչպես ես ամենթանկիդ տալիս հայրենիքին ու էլի կառչում հայրենիքիցդ ու թոռանդ ուղարկում սահման։ Երիտասարդ, քեզ հանդիպեցի Եռաբլուրում ու ասացի, որ չհամարձակվես աղջկաս մասին գրել այլևս, չլսեցիր, ձեր շոուները շարունակում եք շուշան պետրոսյաններով և ձեզ նմաններով, որովհետև չունեք կարևորը՝ սեփական միտք և հոգի։

Որդիս 23 տարի առաջնագիծ հսկեց, հարսս ու դուստրերս ամեն վայրկյան վիրավոր որդիներիս կողքին են, որ ձեզ նմանները դրոշ գոռալով ֆեյսուքյան հարթակում ապրեն։ Տա Աստված ձեր մայրերից սեր զգաք, բայց Աստված չանի պատահաբար հանդիպեք իր ձագին պաշտպանող մորը։

Հեռու մնացեք մեր ընտանիքից։ Տիրոջ օրհնությունը թող լինի ժողովրդիս, Հայաստան ու Արցախ աշխարհիս հետ»։