Օրերս վրաերթ պատճառ դարձավ պայծառագույն ու տաղանդաշատ Խանիկյան Սոսեի վախճանի, որին ճանաչողները մինչ այսօր էլ չեն համակերպվում ու դեռ երկար չեն կարողանալու համակերպվել նրա չլինելու գաղափարի հետ։

Սոսեի հետ կատարվածի մասին այս ընթացքում հասցրին ցավով ու ափսոսանքով լի հրապարակումներ անել շատ հայտնի և անհայտ դեմքեր։ Սոսեի մտերիմներից Նարինե Ազիզյանը գրում է․

«Սոսե, կներես ինձ, այսօր համարձակությունս չհերիքեց քեզ մոտենամ, երեկվանն ամբողջ կյանքումս աչքերիս առաջ է լինելու, ես քեզ այսպես պայծառ եմ ուզում հիշեմ։

Դու բոլորիս միավորող կամուրջ էիր, տարբեր մարդկանց, լավ ու վատ, դու ամենա վատի մեջ էլ գտնում էիր մի լավ բան, հիշում եմ խոսքերդ, քույր, անուշիկս, կսաստեմ քեզ։ Ո՞րն ասեմ։ Այս աշխարհը չափազանց шպականված էր քո համար։

էխ Սոս, ուղեղումս չի տեղավորվում։ Խոսք եմ տալիս, մի օր Ղազանչեցոցում մոմ վառեմ քո հոգու հանգստության համար»։