Սիրված երգչուհիներից Սուսաննա Պետրոսյանը այն հայտնի դեմքերից է, ով ընտանիք կազմելուց հետո նվազեցրել է իր հանրային ակտիվությունը՝ զբաղվելով ընտանեկան հոգսերով, իսկ հետո՝ նաև բալիկների խնամքով։

Սուսաննայի առաջնեկը դստրիկ է, ով, ինչպես երևում է մայրիկի հրապարակումներից, բավականին ակտիվ ու աշխույժ աղջնակ է։ Նա հաճախ է հետաքրքիր կերպարներով ներկայանում մայրիկի սոցհարթակում։

Երիտասարդ երգչուհին վերջերս երկրորդ բալիկն է ունեցել։ Նա բալիկի վեց ամսականի առիթով մի քանի կադրեր է տեղադրել, որոնցում երևում են նրա ընտանիքի անդամները։

Սուսաննան տեղադրած կադրերին կից գրել է հետևյալ մեկնաբանությունը․ «Իսկ մենք այսօր դարձանք վեց ամսական։ Իմ նոր սեր, մենք քեզ անսահման սիրում ենք»։

Նշենք, որ Սուսաննան բնակվում էր Չինաստանում։ Նա արձակուրդային շրջանում պարբերաբար վերադառնում է հայրենիք, իսկ հետո նորից մեկնում։

Սուսաննան ընտանիքի հետ միասին հաճախ է արձակուրդային օրերը ճամփորդությունների մեջ անցկացնում։