Երգչուհի Նանա նոր լուսանկարների շարք է հրապարակել․ նա ոճային փոփոխություն է իրականացրել և շնորհակալություն է հայտնել․ ահա թե ինչու

Նանան մեր երգարվեստի ինքնատիպ դեմքերից է, ում դժվար է շփոթել այլ երգչուհիների հետ։ Նանան ժամանակին իր երգացանկի և կատարած երգերի շնորհիվ ստացել է ռաբիզի թագուհի կոչմանը։

Երգչուհին երգարվեստի ոլորտում է արեն շուրջ 18 տարի։ Փաստորեն, տասնութ տարի շարունակ երգչուհին շատերի համար սիրելի երգեր է կատարել՝ լինելով ուրախ առիթներին և հուզական պահերին ամենից հաճախ հնչող երգչուհիներից մեկը։

Երգչուհին այսօրվա իր հրապարակման մեջ հիշատակել է այս փաստը։ Նշելով, որ արդեն 17-ից 18 տարի նա բեմի վրա է՝ Նանան շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ իրեն սիրելու և լսելու համար։

Երգչուհին նաև նոր լուսանկարների շարք է տեղադրել, որոնցում նկատելի են նրա ոճային փոփոխությունները։ Եթե հանդիսատեսը սովոր է Նանային տեսնել վառ ու պայծառ գույների մեջ, ապա հիմա նա սև ու մուգ գունային երանգավորումների մեջ է։

Երգչուհին սև գույնի և հատուկ աքսեսուարների միջոցով ստացել է սև հագուստով ինքնատիպ մի կերպար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: