Դժվար ժամանակներ ենք ապրում: Գրեթե բոլորն էլ այս օրերին պшտերшզմական գործողություններով ակտիվացած սահմանային գոտում ունեն մտերիմներ, հարազատներ:

Այս պայքարը հատուկ է իր համաժողովրդական լինելու բնույթով, որն էլ անվանվել է հայրենական:

Ինչպես հայտնի է, երկրի ղեկավարի որդին էլ է ճակատում: Նա երկրորդ զորահավաքի առաջին կամավորականներից է եղել: Իսկ մինչ այդ Աշոտն իր զինծառայությունն անխոնջ կերպով անցկացրել է հենց արցախյան զորամասերից մեկում:

Հիշեցնենք, որ Աշոտի բանակում գտնվելու փաստը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել հարևան երկրում, որից հետո Իլհամ Ալիևը որդու հետ լուսանկար էր հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ իր որդին էլ է զորակոչվել բանակ:

Հիմա էլ թալիշական և այլ շրջանակներում են Աշոտի կամավորագրվելու մասին խոսում՝ Ալիևի որդու հարցը բարձրացնելով, սակայն այս դեպքում Ալիևներից դեռևս ոչ մի արձագանք չկա:

Արման Գասպարյանը լուսանկար է հանրայնացրել՝ նշելով, որ իրեն ավելի հպարտ է զգում այն մտքից, որ հայ է, քանի որ իր մшրտшկան ուղին անցնում է երկրի ղեկավարի տղայի հետ: