Հանրահայտ ու սիրված արտիստուհի Ծովինար Մարտիրոսյանը հանրային ճանաչման ու մասնագիտական գործունեության սկզբնական փուլում ներկայանում էր ավելի պարզ, անշպար ու անպաճույճ վիճակով՝ ապավինելով իր բնական գեղեցկությանը։

Ծովինարը վերջին շրջանում ավելի ակտիվ է հանացանցային իր հարթակում։ Այդ ատիվությանը զուգահեռ նա նաև մշտապես հետևում է իր սանրվածքին, շպարին ու հագուստի ոճին։ Ծովինարին մշտապես խնամված ու զուգված կարելի է տեսնել։

Սրան զուգահեռ արտիստուհին հաճախ նաև խոհափիլիսոփայական մտքեր կամ իր սեփական մտորումներն է կիսում համացանում՝ արժանանալով իրեն հետևող օգտատերերից շատերի ապրումակցմանը։ Ծովինարը նոր լուսանկար է տեղադրել՝ կցելով հետևյալ մտորումը․

«Երբ դեռ չափազանց երիտասարդ էի, փորձում էի բոլորին ինչ որ բան ապացուցել, իսկ հիմա ինձ համար միևնույն է»։ Լուսանկարում Ծովինարը բավականին հպարտ տեսք ունի․ նա սևեռուն նայում է դեպի հեռուն։

Օգտատերերից ոմանք այս մտքին արձագանքել են համաձայնությամբ՝ նշելով, որ իրենք ևս ժամանակին նման մքեր ունեցել են։