«Երազիս եկել էր մեր կլասիկ պատգամավորը». ի՞նչ երազ է տեսել Անի Զախարյանը Սուրբ Սարգսի գիշերը

Ինչպես հայտնի է, անցնող գիշերը հատուկ նշանակություն ուներ հատկապես այն անձանց համար, ովքեր դեռևս չեն գտել իրենց կյանքի երկրորդ կեսին: Սուրբ Սարգսի անունով հռչակված այս տոնը նշանավորվում է աղի բլիթներ ուտելով և ուշագրավ երազներ տեսնելով:

Առավոտյան շատ աղի բլիթ կերած երիտասարդներ համացանցային հրապարակումներ են արել՝ կատակային բնույթով պատմելով, թե ինչ երազ են տեսել աղի բլիթ ուտելուց հետո:

Այս համատեքստում առաձնահատուկ ուշադրության է արժանի քաղաքականությամբ ակտիվ զբաղվող Անի Զախարյանի պատմությունը: Նա իր սոցհարթակում կարճ պատմել է իր երազի մասին՝ դրանից անելով հետևություններ:

Անի Զախարյանը գրել է հետևյալը. «Աղի բլիթ չէի կերել, բայց երազիս եկել էր մեր կլասիկ պատգամավորը։ Էհ, աչքիս կլասիկներով մի բան մտածենք՝ երկիրը դուրս բերենք այս վիճակից»:

Նրա հրապարակման ներքո բազմաթիվ հումորային, կատակային բնույթի մեկնաբանություններ են տեղ գտել: Նշենք, որ Անի Զախարյանը ամուսնացել է վերջերս:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: