Մեր օրերում զինծառայության մեջ գտնվող մեր զավակներին շատերս են սրտի թրթիռով ու աղոթքներով սպասում։ Ամեն մի հերթական հայորդու՝ զինծառայությունցի պատվով ու անփորձանք վերադարձը տոն է ոչ միայն նրա ընտանիքի, այլ նաև նրա համայնքի համար։

Իր զինծառայությունն անփորձանք ու պատվով ավարտել և ընտանիքի գիրկն է վերադարձել Հարութ Մինասյանը, որին ավանդույթի համաձան մեծ տոնակատարությամբ են ընտանիքի անդամները սպսել։ Դեռ դռան շեմին հավաքված ու ծափերով սիրելի զավակին բերող մեքենային սպասող բազմաթիվ մարդկանց կարելի է նկատել։

Արդեն տուն հասած զինծառայողին հարազատները ձեռքից ձեռք են փախցնում, որպեսզի գրկեն և իրենց սրտ ջերմությունը նրան փոխանցեն։ Հատկապես հուզառատ են զինծառայողների ծնողների, մասնավորապես մայրիկների արձագանքները, որոնք առանց արցունքների դժվար է դիտելը։

Հարութ Մինասյանի վերադարձի հուզիչ ու սրտաշարժ տեսանյութը կարող եք դիտել կից ներկայացվող նյութում։