«Ես չեմ տեսել էլի մեկին, որ հայրենիքի ցավից կարող է նստել ու լաց լինել․․․» հայտնի ու սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանի տարեդարձն է

Սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանի տարեդարձն է։ Մարջանը ծնունդով Արմավիրի Նալբանդյան գյուղից է, հաճախել է Մեծամորի միջնակարգ դպրոցը։

Երևանում դերասանի մասնագիտություն ստանալուց հետո սկսել է աշխատել Գ․ Սունդուկյանի անունը կրող թատրոնում։

Մարջանը տարիների ընթացքում թատրոնում և կինոյում կարողացել է կերտել ինքնտիպ ու հետաքրքիր դերեր, որոնց շնորհիվ սիրվել է ու ճանաչում ձեռք բերել։

Մարջանի ծննդյան օրվա առիթով նրա մտերիմներից մեկը՝ Արմինե Մելքոնյանը, տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը՝ Մարջանի մասին գրելով հետևյալը․

«Ես չեմ տեսել էլի մեկին, որ հայրենիքի ցավից կարող է նստել ու լաց լինել, ընկերոջ ցավով նեղվել, սիրո մեջ անմնացորդ նվիրվել, հայրենիքի կարոտից սեղմվել։

Իր կողքը լիքը նախանձ ու չկամ լինեն, բայց ինքը մնա բարձունքում ու երբեմն կատակի տա անցնեն։ Ես էն քիչ երջանիկներից եմ, ով ունի քո ընկերությունը, ով քեզ ունի իր կյանքում։ Մարջ, իմ Մարջ, շնորհավոր ծնունդդ։ Իմ կյանքից չպակասես»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: