Փաստաբան Գարիկ Գալիկյանը գրում է․ «Այսօր համացնցում շատ եմ հանդիպել, երբ քննադատում էին Արմավիրցիներին, քանի, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել այն բանի համար, որ ջուր չունեն, իսկ բերքը փչանում է։ Քննադատում էին մարդկանց նրա համար, որ Արմավիրում Նիկոլ Փաշինյանը շատ ձայն է հավաքել, ուրեմն իրենք ընտրել են, իրենք էլ տույժը պետք է կրեն։

Օրինակ փաստաբանության մեջ հիմնականում պաշտպանում ենք մարդկանց, ով սխալ է թույլ տվել, և նույն տրամաբանությամբ որևե սխալ գործած անձ չպետք է պաշտպանվի այլ պետք է քարկոծվի։ Բնավ ես չեմ ասում ճիշտ են արել, որ ընտրել են կամ սխալվել են ընտրելով, պարզապես կարծում եմ չպետք է այդ մարդկանց քարկոծել, ուղղակի եթե կա օգնելու տարբերակ պետք է օգնել։

Ես անձամբ պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել Արմավիրցիներին, որոնք տուժել են ջուր չլինելու պատճառով, մասնավորապես բանկերի և վարկերի հետ կապված` իրավական առումով, քանի, որ վստահեմ, այն մարդիկ ովքեր ունեն վարկեր, որը վերցրել են գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, շուտով բանկերը կսկսեն բռնագանձման գործընթացը։

Հ.Գ. ինձ բացարձակ հետաքրքիր չէ, որ պաշտոնյան ինչ է խոստացել, կամ ում են ընտրել այդ մարդիկ, չպետք է թողնել, որ մարդիկ կործանվեն, ի վերջո բոլորս ՀԱՅ ԵՆՔ։