Հանրահայտ հաղորդավար Եգոր Գլումովը տեղադրել է իր գերդասատանի անդամների մասնակցությամբ լուսանկար։ Ինչպես պարզվում է լուսանկարից, հանրահայտ հաղորդավարի ընտանիքը բավականին բազմամարդ է ու մեծ։

Գլումովի ընտանիքի անդամները նույն ժամին նույն տեղում են հավաքվել բավականին լավ ընտանեկան առիթի համար։ Նրանք մասնակցում են նշանդրեքի։ Գլումովը լուսանկարներ է տեղադրել՝ ներկայացնելով նշանադրության խրոնիկան։

Նա իր տեղադրած լուսանկարներից մեկը վերնագրել է «Փոքրիկ հայկական ընտանիք»։ Մեկ այլ լուսանկարում երևում է, թե ինչպես են ընտանիքի ավագ անդամներն ընտանիքի կրտսեր անդամների հետ, իսկ ընտանիքի միջին տարիքի անդամները երևում են նկարում առկա հայելու հակառակ կողմում։

Այդ լուսանկարը Գլումովը վերնագրել է հետևյալ կերպ․ «Կյանքի ամբող էությունը ընդամենը մեկ կադրում»։ Նշենք, որ լուսանկարում Գոռի հայրիկի՝ Գևորգ Գրիգորյանի գրկում ընտանիքի ամենակրտսեր զավակն է։

Հավելենք, որ Գոռի հայրը մասնագիտությամբ վիրաբույժ է, իր մասնագիտական մասնակցությունն է բերել արցախյան երկու պատերազմներին։