Ե՞րբ և ինչպե՞ս է Հայկոն առաջին անգամ առաջարկություն արել Անահիտին․ ինչպե՞ս է սկսվել նրանց սիրո պատմությունը

Հայկոյի և Անահիտի նախ մտերմիկ, ապա ընտանեկան հարաբերությունների մասին խոսվել է բազմիցս, սակայն քչերը գիտեն, թե ինչպես և երբ է սկսվել նրանց հարաբերությունների պաշտոնակացումը։

Մի առիթով Հայկոն պատմել է, որ ինքը Անահիտին սիրահարվել է հենց առաջին շփումներից սկսած։ Նա 2009 թվականի ձմռանը Անահիտին ասել է, որ ցանկանում է իր ընտանիքով գալ իրենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու։

Անահիտին նախ զարմացրել, ինչպես նաև շատ է ուրախացրել այս նորությունը։ Այդ ժամանակ նրա հայրիկը Հայաստանում չի գտնվել։ Նա իր մայրիկի հետ է ընդունել Հայկոյի ընտանիքին։ Հենց այդ ժամանակ էլ խոսք է գնացել իր և Հայկոյի հարաբերությունների մասին։

Դրանից հետո նրանց հարաբերություններն այլ հարթություն են տեղափոխվել, իսկ որոշ ժամանակ անց երգիչներն ամուսնացել են՝ հաջորդ Նոր տարին դիմավորելով արդեն իրենց ընտանեկան օջախում՝ որպես ամուսիններ։

Հայկոյի և Անահիտի հարաբերությունները միշտ էլ շատ ջերմ են եղել, և Հայկոն մշտապես բացառիկ հոգատարությամբ է վերաբերվել Անահիտին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: