Գրnղների օրվան գրող Գայանե Փայտյանը ինքնատիպ արձագանք է տվել։ Նա գրառել է հետևյալը․ «Այսօր բոլորը գրողներին են ներկայացնում, ե՛ս քեզ, սիրելի Սիլվա Յուզբաշյան։ Դու ինձ համար միայն ասմունքող չես, դու գրականության կաթսան խառնողն ես, տաքացնողն ու հյուրասիրողը։

Նույնիսկ դու չգիտես գրականության մեջ այն միակ տեղի մասին, որը քոնն է, բարձր ու թիկնակներով՝ թագուհուն վայել։ Տեսա՞ր քեզ «խոհանոցից» ուր տարա։ Այնտեղ, որտեղ համ կա ու բեմ։

Փակված գրքերը «վերաքшնդվող» տարիներին դու բացեցիր քո աստվածային ձայնով ու հասցրեցիր մեր հոգու դուռը։ Քո շնորհիվ հիշեցինք ոչ թե Չարենցին, ոչ թե Թումանյանին, Սահյանին կամ Դավթյանին, այլ ըմբոշխնեցինք նրանց գրերը նորից ու նորից՝ տեղավորելով մեր հոգու վարագույրների թանձր ծալքերում։

Քիչ են քեզ նմանները, որ կապույտ шրյուն ունենան, լինեն այդքան համեստորեն այդչափ շատ սիրեն հայրենիքը։ Շնորհավոր մեր գրnղների տոնը՝ գրասեղանների մոտ, իսկ քեզ՝ բեմի վրա»։