Սիրուշոն անկաշկանդ ու ակտիվորեն շարունակում է իր մշակութային գործունեությունը՝ առանց կանգ առնելու դժվարությունների և քննադատությունների առաջ։

Նա իր գործունեության մեջ կարևորում է նաև համագործակցությունը արտերկրի ինչպես հայ, այնպես էլ օտարազգի մշակութային դեմքերի հետ։

Սիրուշոյին դրսում բավականին լավ են ճանաչում, նրան մշակութային ասպարեզում մեծ տեղ են հատկացնում նաև օտարազգի նշանավոր մշակութային դեմքերը։

Երգչուհին նոր լուսանկար է տեղադրել իր սոցհարթակում՝ տեղեկացնելով իր աշխատանքային գործունեության արդյունքում ձեռք բերված հերթական հաջողության մասին։

Նա գրել է․ «Երեկ ձայնագրվեցին մի քանի թրեքներ ևս: Հայկական գենետիկայի մեջ մի էական գիծ կա, որը պարզապես թույլ չի տալիս կանգ առնել:

Ինքներս մեր մեջ ներկառուցված ենք ուժեղ դիմադրության համակարգով, դուք փորձում եք մեզ տապալել, իսկ մենք ավելի շատ ենք աշխատում»,- գրել է իր հրապարակած լուսանկարին կից երգչուհին։

Նրա ձայնագրած նոր գործերը կհրապարակվեն առաջիկայում։