Երեխաների պшշտպանության այսօրվա խորհրդին անդրադառնում են շատերը, քանզի ապագան երեխաներինն է։ Նրանց այսօրվա առողջ ու ապահով կենսակերպը կերտելու է մեր վաղվա ապագան ու իրականությունը։

Թերևս սա է առաջնահերթ պատճառներից մեկն օրվա խորհրդի այսօրինակ կարևորման ու նշանավորման։ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակը, ով արցախյան վերջին պшտերազմից հետո սկսել է մտածել ոչ միայն իր, այլև իր հերոսացած որդու փոխարեն, իրականությունը փորձում է ընկալել նաև Ալբերտի անունից ու նրա պես։

Արտակը Ալբերտի անունից է նաև հրապարակումներ անում՝ փորձելով ներկայացնել որդու մտքերը, եթե նա լիներ մեր կողքին։ Արտակը այսօրվա խորհրդին համապատասխան տեղադրել է նոր լուսանկարներ իր հերոսացած որդու մասնակցությամբ։

Լուսանկարներից մեկում Ալբերտը մայրիկի ու փոքրիկ քույրիկի հետ է, իսկ մյուսում՝ միայն քույրիկի։ Ալբերտի հայրը գրել է հետևյալը․

«Հունիսի-1ը՝ երեխաների պшշտպանության օր: Դուք եք մեր երեխաների խաղաղ մանկության երաշխավորները, պահապանները, Հայ Զինվորներ»։