Տարբեր սերիալներից արդեն իսկ հայտնիություն ու սեր նվաճած արտիստ Էդգար Իգիթյանի նորաստեղծ ընտանիքում այսօր հոբելյանական օր է, քանի որ լրանում է ընտանիքի երկուամյակը:

Առիթը ամուսինների համար կարևորագույններից է ու թանկագին է: Այս մասին են վկայում Էդգարի ու նրա տիկնոջ սոցհարթակային հրապարակումներից:

Էդգարն էլ, նրա գեղեցկուհի տիկին Լուսինեն էլ իրենց ինստագրամյան «Պատմությունների» հատվածում տեղադրել են հուզիչ հրապարակումներ:

Էդգարը գրել է, որ իր սիրելի կողակցին նա սիրում է չափազանց շատ: Սիրո չափը ցույց տալու համար դերասանն այն համեմատել է նախ ժամանակային փոքր միավորների՝ ժամերի, օրերի… հետ՝ հասնելով հսկայական դարերին:

Դերասանն իր ուրախությունն է հայտնել, որ հազարավորների մեջ հենց իրենք են միմյանց գտել: Լուսինեն, ի պատասխան սիրելի ամուսնու հրապարակման, իր սրտի խոսքերն է տեղադրել իր սոցհարթակում:

Լուսինեն գրել է, որ չկա մեկը, ով կկարողանա իրենց բաժանել, քանի որ իրենց միավորել է Աստվածը. իրենց կապն անքակտելի է: