Դերասանուհի Մարիամ Մելիքյանը գովել է իր սկեսուրին, ահա թե ինչու

Ինչպես հայտնի է, դերասանուհի Մարիամ Մելիքյանը արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Թուրքիայում։ Նար ամուսնու անունը, ինչպես դերասանուհին է ներկայացրել, Գոռ է։ Մարիամը մի առիթով ասել է, որ Գոռի մայրը կիսով քուրդ է։

Մարիամը Գոռի հետ երկու բալիկ է ունեցել։ Նրանց երկու բալիկներն էլ աղջիկներ են։ Մարիամի ավագ դստեր անունը Կարինա է։ Կարինան չորս տարեկան է եղել, երբ մայրիկը երկրորդ բալիկն է ունեցել։ Նա մեծ անհամբերությամբ է սպասել երկրորդ բալիկին։

Քանի որ առաջնեկի անունը Մարիամն է որոշել, նրա երկրորդ բալիկի անունը որոշելու հարցը մոդել-դերասանուհին վստահել է ամուսնուն։ Իրենց երկրորդ բալիկին Ադել են անվանել։ Ադելն արդեն մոտ երկու ամսական է։

Մարիամն իր սոցհարթակային պատմությունների բաժնում հրապարակել է փոքրիկ Ադելի լուսանկարը՝ գործված գեղեցիկ, վարդագույն հագուստով։

Դերասանուհին նկարին կից շնորհակալություն է հայտնել սկեսուրին՝ ոսկե ձեռքեր ունենալու և նման հագուստ գործելու համար։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: