Շատերի համար սիրելի Աստղիկ ու Նարբե դերասանական զույգն օրեր առաջ տոնել է կրտսեր դստրիկի՝ փոքրիկ Շուշիի ծննդյան տարեդարձը։ Շուշին բոլորել է ծննդյան երկրորդ տարին։

Դստրիկի ծննդյան օրվա առիթով մայրիկը նախ մի լուսանկար է հրապարակել, իսկ հետո նաև նոր լուսանկարներ է հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է անցել աղջնակի ծննդյան տարեդարձը։

Քանի որ Շուշին շատ է սիրում նկարվել և նկարահանվել, ծնողները նրա ծննդյան օրվա առավոտյան գեղեցիկ ֆոտոսեսիա են կազմակերպել։ Դստրիկը նկարվել է մեծ հաճույքով։

Ծնողներն այս տարի ծննդյան տարեդարձի առիթով խնջույք չեն կազմակերպել։ Նրանք ընտանիքի անդամներով քաղաքից դուրս են գնացել, միասին ուրախացել և տուն վերադարձել։

Աստղիկ Ալավերդյանը պատմում է, որ ավագ որդին՝ Մոնթեն առանձնահատուկ կերպով է պատրասվել քույրիկի ծննդյան օրվան։ Նա ինքնուրույն է ընրել քույրիկի համար գեղեցիկ ու յուրահատուկ նվեր։

Աստղիկ Ալավերդյանը նշել է, որ չնայած իրենց տրամադրությունը լավ չի եղել, բայց կարողացել են փոքրիկ Շուշիին տոնական օր պարգևել։