Աֆրիկյան Դավիթը ժամանակակից արտիստական ինքնատիպ դեմքերից է։ Նրա եղբայրը՝ Հայկը, նույնպես արտիստ է։ Դավիթը խոստովանում է, որ ինքն առանձնապես մտերիմ չէ եղբոր հետ՝ հավելելով, որ իր մոտ տպավորություն է, թե Հայկն իր հեռավոր բարեկամն է։

Դավիթն այս փուլում ունի որոշակի տկարություն, սակայն հույս ունի, որ կհաղթահարվի նաև դա։ Դավիթի մասին նախորդող շրջանում ավելի շատ են խոսում Մարինկա Խաչատրյանի հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունների համար։

Նա դա համարում է իր ու Մարինկայի անձնական դաշտը, որտեղ ոչ մեկը չպիտի մտնի։ Դավիթի համար վերջին տարին լուրջ դժվարությունների տարի է եղել։ Նա ափսոսանքով ասում է, որ իրեն հարկավոր է եղել սատարող ձեռք։

Դերասանն այդպես էլ այդ սատարող ձեռքը չի ունեցել, թիկունքին չի զգացել։ Նա շեշտում է արժեհամակարգի փոփոխությունների, դերասանական արվեստում հետևորդների քանակը կարևորելու մասին։ Դավիթի անկեղծ պատմությունների մասին տեսանյութը՝ կցված նյութում։