Դադիվանքում շարունակելու է հայկական կյանքը՝ հարսանիքներ ու մկրտություններ, մատաղ, պատարագներ. մանրամասներ

Նարինե Դիլբարյանը գրում է. «Դադիվանքում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր ծառայությունները շարունակվում են, հայտնում է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվը: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահում, գիշերները մնում, պատարագ և ժամերգություններ անցկացնում:

Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնում է, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում, բայց արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ: Աստծո կամոք և մեր հավատով Դադիվանքում շարունակելու է հայկական կյանքը՝ հարսանիքներ ու մկրտություններ, մատաղ, պատարագներ:

Թեև Քարվաճառի տարածքը թշնшմուն անցելուց հետո Դադիվանքում հայերի մուտքը թուլատրված է ամսվա միայն որոշ օրերի՝ ռուս խաղաղապահների հսկողությամբ:

Տեր Հովհաննեսն ավելի վաղ իմաստուն որոշում էր կայացրել՝ ձեռք չտալ եկեղեցու խաչքարերին, չտեղահանել ու չտեղափոխել դրանք: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պիտի ամուր լինի ու շարունակի գործել՝ ի հեճուկս եռակողմ կամ այլակողմ հայտարարությունների:

Չպիտի դառնանք թշվառ գաղթական, դյուրությամբ հանձնենք մերը ու հետո արդարացումներ հորինենք ընդդեմ դաժան ճակատագրի. մեր մշակույթը տեղահանված, մայր հողից կտրված ու տեսական պատմություն չէ, այն իրականություն է, քանի մենք հավատում ենք դրան, հավատարիմ ենք հայկականությանը և աշխատում ենք ամեն մեկս մեզ վերապահված ասպարեզում՝ առանց ավելորդ ողբի, դառնության, անվերապահ հավատալով Մատթէոսի հայտնի առակի՝ «Վասն վարձկանութեան մշակացն», խոսքերին.

«Եւ այսպէս եղիցին յետինք առաջինք, եւ առաջինք՝ յետինք, զի բազումք են կոչեցեալք եւ սակաւք են ընտրեալք»: Եթե հավատում ես, որ ընտրեալ ես, ապա վերջինից առաջինը դառնալու ժամանակը հեռու չէ, եթե, ոչ, առաջինից էլ հեշտությամբ վերջին կդառնաս»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: