Հրաչուհի Ութմազյանի մայրիկը Տաթևիկ Մարգարյանն է, որը ժամանակին ավարտել է Մանկավարժական համալսարանի նկարչագծագրական ֆակուլտետը։ Տաթևիկը նաև դիզայներական վարպետություն ունի։ Կարողանում է հրաշալի կար ու ձև անել։

Լինելով հայտնի ընտանիքի ներկայացուցիչ՝ Տաթևիկն իր բնույթով ավելի շատ սիրում է գործել, քան թե ներկայանալ հանրային լայն շրջանակների ուշադրությանը։ Ժամանակին, երբ Արթուր Ութմազյանը երիտասարդ էր, և շատ գեղեցկուհիներ սիրահարված էին նրան, Արթուրն ընտրում է հենց Տաթևիկին։

Տաթևիկն ու Արթուրը մեկ աղջիկ են ունենում, որին անվանակոչում են Արթուրի տաղանդավոր մայրիկի պատվին։ Հենց հայրական ու տատական նախասիրություններն էլ ժառանգում է կրտսեր Հրաչուհին։ Տաթևիկն այսօր էլ դիզայներական գործունեություն է ծավալում՝ ստեղծելով ինքնատիպ հագուստներ։

Սակայն արտաքնապես Հրաչուհին անչափ նման է իր ոչ պակաս տաղանդավոր մայրիկին։ Նա մայրիկի հետ լուսանկար է տեղադրել՝ առաջարկելով, որ իր հետևորդները նշեն տասը տարբերություն իրենց արտաքին տեսքում։