Գորիսում կինը վերջ է տվել իր կյանքին. ի՞նչ է տեղի ունեցել Մաշտոցի 15 հասցեում

Հայտնի է դարձել, որ Գորիս քաղաքում մի կին վերջ է տվել իր կյանքին։ Թե ինչ է կատարվել Գորիսի Մաշտոցի փողոցի 15 հասցեում, դեռ ոչ ոք հստակ չի կարող ասել, սակայն հայտնի են որոշ մանրամասներ այս ցավալի դեպքից։

Ցավալի դեպքը տեղի է ունեցել հուլիսի երեքին։ Մաշտոցի փողոցում իրարանցում է սկսվել այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ բնակարաններից մեկի նկուղում մի կին է կախվել։ Շուտով հայտնի է դարձել, որ կինը նույն թաղամասի բնակիչներից է՝ Լիդա Մանուչարյանը։

Լիդա Մանուչարյանի հետ տեղի ունեցածի մասին նրա հարազատներն անմիջապես տեղեկացրել են համապատասան մարմիններին՝ նախ կանչելով շտապ օգնություն։ Ցավոք սրտի Մաշտոցի տասնհինգ հասցե ժամանած շտապ օգնության անձնակազմը չի կարողացել օգնել կնոջը։

Մինչ տեղ հասնելը Լիդա Մանուչարյանն արդեն մահացած է եղել։ Շենքի բնակիչները մեծ ցավով են պատմում, որ տիկին Լիդան բավականին բարի ու համեստ կին է եղել։ Նրանք չգիտեն, թե ինչու է տիկին Լիդան նման քայլի դիմել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: