Երկու գյումրեցի տաղանդավոր երիտասարդներ նոր գործ են ներկայացրել իրենց համագործակցության արդյունքում։ Գոռն ու Արտյոմը, որ տարբեր ժամանակներում տարբեր կերպարներում են հանդես գալիս, միասին նոր ու հետաքրքիր գործ են ներկայացրել, որը վերնագրված է Համոյա խոսակցային արտահայտությամբ։

Հատկանշական է, որ Արտյոմ Կարապետյանը միառժամանակ պասիվ դիրքերում էր։ Նոր համագործակցության մասին Գոռ Հակոբյանը հասցրել էր խոսել մինչ այս։

Երգն ունի սիրային թեմատիկա, սակայն ունի նաև ընդգծված ու որոշակի հումորային ենթատեսքտ։ Երգի մեջ կա հաճախ կիրառվող բառախաղեր։ Երգի խոսքերն ու երաժշտությունը պատկանում են Գոռ Հակոբյանին։

Գոռն ու Արտյոմն երգին զուգահեռ մատուցվող տեսահոլովակի մեջ սև հագուստով են, սև ակնոցով, իրենց երգում ներկայացող կերպարին բնորոշ տեսքով։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Երգի պրոդյուսերը հայտնի Մենչն է՝ Արմեն Պետրոսյանը։

Արտյոմի ու Գոռի ներկայացրած նոր, աշխույժ, հումորային բովանդակությամբ նոր երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։