Եփրեմյան Գոռն ու սիրելի կողակիցը՝ Էլենը, հաճախադեպ ու սիրով են իրենց ընտանեկան զվարճալի ու առօրեական դրվագներից հանրայնացնում սոցցանցային էջերում՝ անձնական դրվագները չխուսափելով պատմել նաև իրենց գործունեությամբ հետաքրքրվող օգտատերերին:

Վերջերս Էլենն է ուշագրավ հրապարակում արել իր հարթակում՝ ի ցույց դնելով, թե ինչ անսպասելի, բայց հաճելի անակնկալ են ամուսիններով պատրաստել Գոռի մայրիկին՝ նրա ծննդյան օրվա առիթով:

Գոռի մայրիկը նշել է ծննդյան տարեդարձը: Այդ առիթով Էլենն ու Գոռը թեմատիկ նվերներ, տոնական փուչիկներ և այլ ատրիբուտներ են պատրաստել: Նրանք մեծ ու գեղեցիկ կարմիր վարդերի փունջ են նվիրել Գոռի մայրկին, իսկ ծննդյան շքեղ տորթի վրա Գոռի մայրիկի ու իր զավակների ջերմ լուսանկարն է եղել:

Ծննդյան օրվա գունագեղ հրապարակումների վառ դրվագներում ակնառու են ընտանիքի անդամների ջերմ ու սիրառատ փոխհարաբերությունները:

Էլենի հանրայնացրած փոքրիկ դրվագները կարող քե դիտել ստորև: