Գոռին այսպես ենք ճանապարհել, ո՞վ է պատասխան տալու․ բացառիկ տեսանյութ զոհված Գոռի մասնակցությամբ

Գոռ Մարտիրոսյանի ցավալի մահվան մասին տեղեկությունը հանրայնացվեց երկու օր առաջ երեկոյան։ Գեղեցկադեմ, երիտասարդ ու պայծառ տղան ապրելիս է եղել Ռուսաստանում։ Նա տասնինը տարեկան էր, հայրենիքում զինվորական պարտքը կատարելու նպատակով էր գտնվում։

Գոռի ծնողները գտնվում են Ռուսաստանում։ Լրագրող Նանե Արզումանյանը, որ արցախյան վերջին պատերազմին իր թանկագին եղբորն է կորցրել, մեծ ցավով է խոսում բոլոր զինվորների, այդ թվում նաև Գոռի անժամանակ ու ցավալի կորստի մասին։

Նա իր սոցհարթակում հաղորդել է, որ Գոռի հարազատները դեռևս չգիտեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Նաև հայտնել է, որ տղայի ծնողները վերադարձել են Ռուսաստանից։

Նանե Արզումանյանը մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես, ինչ նպատակներով ու երազանքներով են Գոռին ճանապարհել զինծառայության։ Տեսանյութում Գոռը փչում է տորթի մոմերը։ Նանե Արզումանյանի տեղադրած սույն տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: