Հանրահայտ արտիստ, երգով ու պրոդյուսերությամբ զբաղվող Գոշն անկեղծորեն պատմել է իր անձնական կյանքի, մասնագիտական գործունեության և այլ ուշագրավ հարցերի մասին։

Գոշը բազմաժանր զբաղվածություն է ունեցել և ունի։ Նա ժամանակին աշխատել է Սոֆի Մխեյանի, Սոֆյա Ղուլյանի և Վաչե Թովմասյանի հետ։ Վերջիններս զբաղվել են Գոշի պրոդյուսինգով, սակայն նրանք ինչ-որ պահի դադարեցրել են այդ համագործակցությունը։

Գոշը շեշտում է, որ նրանց հետ շատ լավ հարաբերություններ ունի մինչ այսօր, հարգալից է բոլորի նկատմամբ։ Գոշը խոսել է նաև սխալ միջավայրում հայտնվելու մասին։ Նա դժվարությամբ է հաղթահարել այդ շրջանը։

Գոշը խոսել է նաև իր ու Իննայի փոխհարաբերությունների, իրենց սիրավեպի մասին խոսակցությունների, Վինգի հետ ունեցած կապի ու ներկայիս փոխհարաբերությունների մասին։

Գոշի հարաբերությունները լավ չեն հարազատ հայրիկի հետ։ Իսկ թե ուրիշ ինչի մասին է խոսել, ինչ է ասել Գոշը, կարող եք իմանալ՝ դիտելով կցված տեսանյութը։