Լինելով հանրային դեմք ու մշտապես գտնվելով շատերի հետաքրքրասեր ու հարցասեր աչքի առաջ, Գոհար Ավետիսյնաը բալիկ ունենալուց հետո հատկապես շարժեց շատերի հետաքրքրությունը։

Շատերը սկսեցին հետաքրքրվել դիմահարդարի ամուսնու ով լինելով, քանի որ մինչ այդ մեյք-ափ արտիստուհին երբևէ անձնական հարցերի մասին և ոչ մի փակագիծ չէր բացել։

Բանը հասավ նրան, որ Գոհարի ընտանեկան կարգավիճակի մասին սկսեցին հորինովի պատմություններ տարածվել, ինչին ի պատասխան Գոհարը պարզապես նշել էր, որ ամուսինը չի սիրում լինել հանրային ուշադրության կենտրոնում։

Այժմ զույգը գտնվում է Եգիպտոսում։ Օրերս Գոհարը մի ռոմանտիկ տեսանյութ էր տեղադրել իր սոցհարթակային պատմություններում՝ պատմելով արձակուրդային ժամանցի մասին։

Ինչպես հայտնի է, ինստագրամը թույլ է տալիս հետևորդներին հարցեր ուղղել իրենց հետարքրքող հայտնի դեմքերի։ Գոհարին ուղղված հարցը նորից ամուսնու մասին է եղել։ Գոհարն անկեղծորեն պատմել է, որ ամուսնու հետ սկսել է շփվել նրա ինստագրամյան նամակից հետո։

Գոհարն ասել է, որ այդ օրը շատ թախծոտ է եղել, բացել է ներկայիս ամուսնու ուղարկած նամակը, ով այդ ժամանակ դեռ անծանոթ էր, հետո սկսել են շփվել, որն էլ ամուսնությամբ է պսակվել։