Գոհար Ավետիսյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր իրեն ակտիվ հետևող օգտատերերին, միառժամանակ Հայաստան է եկել՝ այցելելով հարազատներին՝ առաջին հերթին տատիկին։ Այդ այցից բավականին զվարճալի կադրեր ստացվեցին, որոնք էլ տեղ գտան սոցհարթակում։

Գոհարի առաջնեկը, փոքրիկ Գասպարը, մայրիկին և հարազատներին ուրախացրել է իր առաջին ատամիկով։ Գասպարի մայրիկը ծնողների հետ միասին կազմակերպել է ավանդական հայկական Ատամհատիկ։

Իր սոցհարթակում Գոհարը մի քիչ պատմել է Ատամհատիկի կազմակերպման արարողակարգի մասին։ Նա տեղեկացրել է, որ այն կազմակերպվել է բացառապես այնպես, ինչպես սովորաբար նշում են դա հայերը։ Միջավայրը բավականին ուրախ է։

Բալիկի գլխին լցվել է ձավարեղենի ու անուշեղենի խառնուրդ, իսկ հետո նա ընտրել է իր ապագա մասնագիտությունը։ Գասպարի նտրած թուղթը բացելով՝ մայրը կարդացել է, որ տղան տնտեսագետի մասնագիտությունն է ընտրել։

Հայտնի դիմահարդարի որդու Ատամհատիկի ուրախ և զվարճալի տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։