Արշակ Զաքարյանը, որ ժամանակին ռազմական լրագրությամբ էր զբաղվում, իսկ հետո Արցախյան շրջաններից մեկում ռեստորանային բիզնես էր հիմնել ու վարում, այժմ խիստ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս։

Այն տարածաշրջանը, որտեղ գտնվել է Ա․ Զաքարյանի ռեստորանային բիզնեսը, այժմ գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո։ Ա․ Զաքարյանը գրում է․ «նիկոլիկի համար անընդունելի է, որ ինքը պարտվի, կլինի դա ընտրություն, թե սոցիալական հարցում:

Գնաց շրջաններ տեսավ, որ նույն 30-40 հոգանոց խմբերն են կառուսել անում, մի տեղ ինքը նույնիսկ չդիմացավ, ասում ա՝ քեզ արդեն բարևել եմ։ Մի խոսքով էս «մարդը» հիմա միակ արժանապատիվ ելքը տեսնում ա, որ իրան տշեն: Իզուր չէր իրա «Ելք կա»-ն:

Տշեն, որ ինքն էլ համ փախնելու առիթ ունենա, համ թաքնվելու, որ վաղը մյուս օրն էլ ասի ես Արցախն էլ հետ կբերեի, ես երկիրն էլ կզարգացնեի, բայց չթողեցին — տշեցին: Ա էս «գյուղում» մի կենդանի ֆուտբոլիստ չունե՞նք»։