«Գյուղաբնակներին պիտակավnրում և վիրավnրում են հիմնականում այն անձինք, որոնց արմատները գալիս են․․․»

Սասուն Միրոյանը, անդրադառնալով գյուղաբնակների և քաղաքաբնակներ չարչրկված թեմային, գրում է հետևյալը․ «Գյուղաբնակներին պիտակավnրում և վիրավnրում են հիմնականում այն անձինք, որոնց արմատները գալիս են հենց գյուղերից:

Նախքան ընտրություններն այսպիսի մի հիմար միտք էր պտտվում, թե Հայաստանի գյուղերում չեն գիտակցում թե ինչ է կատարվում Սյունիքի մարզում: Սակայն երբ ընտրություններում մերժվեցին նաև հենց Սյունիքի մարզում և մասնավորապես հենց ուժգին шպտակ ստացան Սյունիքի սահմանապահ գյուղաբնակներից, սկսեցին վերջիներիս էլ պիտակավորել և վիրավորել:

Ի դեպ, այդ տկարամիտներին հիշեցնեմ, որ գյուղերում են ծնվել Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը, Հրանտ Մաթևոսյանը և այլն…

հ.գ. Իրենց արդար քրտինքով, ամենօրյա տանջանքով հաց վաստակող գյուղաբնակերի մասին վիրավորական խոսքեր բարբաջող որոշ քաղաքաբնակներին հիշեցնեմ, որ վերջին ընտրություների արդյունքում, Երևան քաղաքում ևս գործող իշխանությունը եղել է առաջատար»,- իր միտքն ավարտում է Սասուն Միրոյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: