«Գերվածներին գումարի դիմաց հանձնում էին ադրբեջանցիներին։ Ավելի հստակ՝ ոստիկանապետ Նադիրին․․․» ահասարսուռ պատմություն

Լիանա Անտոնյանն արցախյան առաջին պատերազմում կորցրել է ծնողներին։ Նա գրում է․ «2020 թվականի մայիսին որոշել էի գրել Դավիթ Մաթևոսյանին, գիտեի, որ նա գիտեր մամայիս մասին ճշմարտությունը։ Էն մարդիկ, եթե կան իհարկե, ովքեր խաղաղություն են ուզում էս ադրբեջանցիների հետ և ովքեր, որ համարում են, թե ռուսը մեր բարեկամն ա, խնդրեմ, կարդացեք։ Տեղադրում եմ Դավիթ Մաթևոսյանի պատասխանը։

«Հարգելի Լիանա։ Ես ձեր իմացած Դավիթն եմ։ Կարծում եմ մենք մի անգամ պատահաբար հանդիպել ենք Երեւանի սրճարաններից մեկում՝ Արմեն Օհանյանի միջավայրում։ Համառոտ ճշմարտությունը հետեւյալն է. Կուբաթլիում տեղակայված բարոյալքված սովետական բանակի զինվորականները առեւանգել էին հերթական մեքենան անձնակազմով, որի մեջ էր նաեւ մայրդ։ Գերվածներին գումարի դիմաց հանձնում էին ադրբեջանցիներին։ Ավելի հստակ՝ ոստիկանապետ Նադիրին։

Կուբաթլին ամենահայատյաց շրջանն էր եւ ինձ հայտնի բոլոր գերվածներին այնտեղ խnշտանգել ու uպանել են։ Մեկ բացառություն կա, որը, սակայն, ուրիշ պատմություն է։ Ես արել եմ հնարավոր ամեն ինչ նրանց բերելու համար։

Արդյունքում վերադարձրել են Թամարաի դին կիսաայրված եւ գրեթե անճանաչելի։ Մեկ ամբողջ օր հարազատները հրաժարվում էին ընդունել դիակը, պատճառաբանելով, որ Թամարան չէ։ Եթե չեմ սխալվում ընկերուհին ատամնաշարից ճանաչեց եւ համոզեց հարազատներին։

Ցավով եմ հիշում, բայց իմ տեղեկություններով Մարտիկին ու մայրիկդ խnշտանգել ու uպանել էին առանձնակի դաժանությամբ, որովհետեւ հայ էին, եւ նրանց դիակները, ենթադրաբար, շատ ավելի ազդեցիկ ու անճանաչելի էին, քան Թամարաինը։

Այդ պատճառով էլ չվերադարձրեցին, ոչ ոք չեր հավատա, որ նրանք են։ Այդ եւ նույն շրջանի նմանատիպ դեպքերի մասին ես հիշողություն ունեմ գրած՝ մանրամասն ու օբեկտիվ, կոչվում է «Մարդավորս»։ Բայց, քանի որ դեռեւս ցանկություն չունեմ հրապարակելու, ուստի չեմ կարող ուղարկել։ Սա է իրական ճշմարտությունը։ Խորը հարգանքով Դ. Մաթեւոսյան»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: