Գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը որոշել է զբաղվել բարեգործությամբ․ ուշագրավ տեսանյութ

Էրիկ Խաչատրյանը բոլորովին վերջերս է եկել Ադրբեջանից։ Նրա և վերադարձած այլ տղաների պատվին կազմակերպվեցին տարբեր հավաքներ։ Էրիկն այդ ամենից հետո սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ։

Էրիկը որոշել է զբաղվել բարեգործական գործունեությամբ։ Նա Աբովյանի Ակունք գյուղում այցելել է մի վատ պայմաններում ապրող ընտանիքի։ Ընտանիքում ապրում են նաև երկու անչափահաս երեխաներ։ Էրիկը փոքրիկ տեսանյութ է պատրաստել, որտեղ երևում է, թե ինչպես են ապրում այդ ընտանիքի անդամները։

Էրիկը հորդորում է հնարավորության դեպքում օգնել այդ ընտանիքին։ Ներկայացնելով ընտանիքի կենցաղային պայմանները՝ Էրիկն ասում է, որ ընտանիքը կացարանում ապրում է վարձով։ Ընտանիքի կացարանը փոքրիկ տնակ է, որը կիսաայրված է։

Էրիկը նշում է, որ ինքը մտադիր է նորից գալ ընտանիքին այցելության, մինչև համոզվի, որ նրանք ապրում են բարվոք պայմաններում։ Էրիկի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: