Նուրբ և փափուկ գազարից շերտերը շատ քաղցր չեն և ունեն կիտրոնի բույր։ Այն կարելի է փոխարինել դարչինով կամ մշկընկույզով՝ նոր համ տալով աղանդերին։ Գազարով տորթ համար հիանալի է թթվասերով կրեմը։ Տորթը պարունակում է շատ գազար, քիչ շաքարավազ՝ համեմատելով այլ տորթերի բաղադրատոմսերի հետ, ինչն այն դարձնում է ոչ միայն համեղ, այլև օգտակար աղանդեր։

Շերտերի համար անհրաժեշտ է
Գազար՝ 200 գ
Ձու՝ 4 հատ
Շաքարավազ՝ 120 գ
Ալյուր՝ 150 գ
Լիմոնի կեղև՝ 1/2-1 թ/գ
Բուսայուղ՝ 50 մլ
Աղ՝ 1 պտղունց
Փխրեցուցիչ՝ 2 թ/գ
Կրեմի համար անհրաժեշտ է
Սերուցքային կարագ՝ 150 գ
Թթվասեր՝ 450 գ
Վանիլին՝ 10 գ
Շաքարավազ՝ 1-2 ճ/գ

Պատրաստման եղանակը
Գազարը և լիմոնի կեղևը քերել մանր քերիչով։ Ձուն հարել՝ ավելացնելով 120 գ շաքարավազ՝ մինչ սպիտակ զանգված դառնա։ Ավելացնել բուսայուղը և հարել ևս 30 վայրկյան։ Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ և մաս-մաս ավելացնել զանգվածին։ Ավելացնել նաև գազարը և խառնել՝ պահպանելով օդի պղպջակները։ Թխել մոտ 35 րոպե՝ 180 աստիճանի նորքո։ Պատրաստի լինելն ստուգել ատամի չոփով։

Հարիչով հարել փափկացրած սերուցքային կարագը՝ շաքարավազով և վանիլինով՝ մինչ սպիտակ դառնակը։ Կամաց-կամաց ավելացնել սենյակային ջերմաստիճանի թթվասեր։ Սառը տորթը կիսել։ Կրեմը բաժանել երեք մասի՝ շերտերի արանքը, վերևը և կողքերը։ Տորթը պատել կրեմով։ Կողքերը զարդարել ընկույզով և թողնել սառնարանում 4-5 ժամով։