Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով վարչապետի երեկվա տարակարծությունների տեղիք տված խոսքերին, իր կարծիքն է արտահայտել դրանց առնչությամբ: Նա գրել է. «Երեկվա հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պատասխանը Շուշիի մասին իրարամերժ կարծիքների է տեղի տվել:

Դրանից օգտվեցին հայտնի ուժերի ներկայացուցիչները, որոնք շահարկում պատասխանը: Բնակավայրը կարող է պատկանել տված երկրին, բայց կոչվել այլ ազգի անունով, բնակչության ճնշnղ մեծամասնության պատճառով:

Հայաստանում գտնվող Պուշկինո, Լերմոնտովո, Սեմյոնովկա և այլ գյուղեր կոչվել ու կոչվում են ռուսական գյուղեր: Նույն պատճառով Ալագյազ, Ռիա Թազա, Ջամշլու և այլ գյուղեր կոչվել ու կոչվում են եզդիական գյուղեր:

Հայաստանում գտնվող Վարդենիսի, Ամասիայի, Մասիսի և այլ շրջանների գյուղեր նույն պատճառով կոչվել են ադրբեջանական գյուղեր:

Վերջապես, Արցախում գտնվող Խոջալու գյուղը նույն պատճառով կոչվել է ադրբեջանական: Ոչ ոք չի վիճարկում Շուշիի հայկական տարածք լինելու հարցը»,- իր ասելիքը եզրափակել է Լյովա Եղիազարյանը: