«Բա մի հատ թռեք Բաքու, Բաքվի օդանավակայանի մաքրությունը ստուգեք․․․»

Նախօրեից հայկական միջավայրում լայն քննարկումների, կտրուկ արձագանքների ու գնահատականների առիթ է դարձել Լուկաշենկոյի արած քամահրական արտահայտությունը մեր երկրի դերի ու նշանակության մասին։

Շատերը նկատեցին, որ այս քննարկումների համատեքստում պասիվ ու լուռ է ընդդիմությունը։ Այս առիթով Մարգարիտ Եսայանը գրում է․

«Էս ինչ մի մեյդանի մակարդակի հակադարձումներ եք անում Լուկաշենկոյին, այ քպիկներ, բա մի խելքը գլխին հակադարձում արեք, բա մեկդ վեր կացեք ալիեւին հակադարձեք, բա մի հատ թռեք Բաքու, Բաքվի օդանավակայանի մաքրությունը ստուգեք, հետո ետ եկեք ու մի խմբակային դատապարտող նամակ գրեք։

Խմբով հակադարձեք, չեք լսո՞ւմ ձեր շեֆին ոնց ա ստորացնում։ Երկիրը էն օրն եք գցել, որ տեղից վեր կացողը ինչ ուզում ասում ա, երկի՞ր եք թողել։

Հա, մի բան էլ՝ ընդդիմության հասցեին ծպտուններդ կտրեք, դուք չեք էն մարդիկ, որ ընդդիմությանը բան ասելու իրավունքը ունեք հաստատ՝ դուք չեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: