Դավիթ Միրզոյանը նախօրեին ընկած երեք հայորդիներից մեկն է։ Նա ադրբեջանական կողմի ակտիվությունից անմիջապես հետո մեկնել է հատուկ գործողության կատարման նպատակով։ Ցավոք, Դավիթը Փառուխի պաշտպանական գործունեության ժամանակ ընկել է։

Դավիթի հետ ընկել է նաև նրա վարորդը։ Հայկ Բալայանի հարթակում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է, թե ինչպես է Դավիթ Միրզոյանը մեկնում հատուկ գործողության։ Նա շատ ոգորված և ամուր է տեսանյութում ներկայանում։

Նյութը նկարահանել է հենց Հայկ Բալայանը, ով էլ մեկնաբանում է նկարահանվող կադրերը։ Կարևոր ու պատասխանատու գործողության մեկնելուց առաջ Դավիթը չի մոռանում Հայկի միջոցով բարևներ փոխանցել Զորի Բալայանին։

Դավիթը նույն ոգով ու ամրությամբ մասնակցել է նար արցախյան վերջին պատերազմին։ Նա եղել է նաև Հայկ Բալայանի հրամանատարը։
