Դավթի Դավթյանը գրում է․ «Բայց իրոք, ես մի բան չեմ հասկանում։ Ստացվում ա, որ մեր միակ հույսը մնացել ա, որ Ֆրանսիան ու Ամերիկան Հայաստանի Հանրապետությանը պшտերազմ հայտարարեն, գան-գրավեն, հետո փրկե՞ն։ Լուրջ եմ հարցնում։

Պատկերացնենք ասենք Գոնդուրասն ու Բուրկինա-Ֆասոն, իրենց հարեւան երկիր Լապլանդիան գրավեն, վարչապետ, ԱԱԾ պետ, ՊՆ, ԳՇ պետ եւ մնացած բոլոր կարեւոր պաշտոններին կոլաբորանտներ (տեղացի անթրաշ լապլանդիացիներ) նշանակեն, իսկ կարեւոր ընդդիմադիր դիրքերի (էլի տեղացի թրաշված լապլանդիացիներից) նույն կոլաբորանտներից լուսավոր, մութ, մեր, ձեր, իմ, ՔՈ, դաշնակ ու տաշտակ «քաղ․ գործիչներ» նշանակեն։

Ու տենց, լրիվ կալմեջ արած, 50-60 հազարանոց բանակը պարապուրդի ու կազմալուծման մատնած, Լապլանդիան ուղղակի տանեն nչնչացման, բայց դա տեղի ունենա լրիվ նորմալ, քաղաքավարի, ժողովրդավար ընթացակարգերով արտաքին շղարշի արդյունքում։ Պատկերացրիք, չէ՞։

Հիմա պատկերացրեք, որ ժողովուրդը իրա համար հանգիստ կաֆեներում լռված ա, կամ էլ ինչ-որ ընտրություններ ա քննարկում ու ինչ-որ էլի տարօրինակ, մոլագար բաներով ա զբաղված։ Հիմա որ մի քանի հոգի խնդրում ենք կամ սպասում, ԱՄՆ, Ֆրանսիա, Սինգապուր կամ Անտարկտիդա, եկեք մեզ օգնեք, ո՞նց են օգնելու։ Ինձ հետաքրքիր ա, ֆիզիկապես, էդ մեխանիզմը ո՞նց ա լինելու։

Եթե Լապլանդիայի լեգիտիմ, ընտրված իշխանությունն ու լեգիտիմ, հարգված ընդդիմության 95%-ը ուզում է կազմալուծել Լապլանդիան ու դառնալ Բուրկինա-Ֆասո, ապա ի՞նչ, ԱՄՆ-ը պիտի պшտերազմ հայտարարի Լապլանդիային, գա, սկզբում ՊՆ-ն ու ԳՇ-ն գրավի, հետո Լապլանդիայի Բաղրամյան 26-ում մի մարդ նշանակի, հետո նոր սկսի Գոնդուրասից ու Բուրկինա-Ֆասոյից լապլանդացիներին փրկե՞լ»։