Ալեն Սիմոնյանի տիկինը՝ Մարիամը, երկրորդ անգամ մայրիկ դառնալուց հետո իր առօրյան երկու բալիկների ընկերակցությամբ է կազմակերպում, որի մասին էլ պատմում է իր հարթակում։

Մարիամի հրապարակումները, ինչպես պարզվում է, շատերի համար հաճելի և սպասված են, քանի որ նրանից խնդրել են նոր տեսանյութեր տեղադրել բալիկների մասնակցությամբ։ Մարիամի տեղադրած նյութերը տրամադրություն բարձրացնող են։

Նա նոր ընտանեկան տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է նրա կրտսեր զավակը՝ Էրիկը, ով ուրախանում է ավագ քույրիկի՝ Վիկտորիայի հետ։ Վիկտորիան արդեն հրաշալի գիտի, թե ինչպես բարձրացնի իր փոքրիկ եղբոր տրամադրությունը։

Նրանք խաղում են, իսկ փոքրիկ Էրիկը քույրիկի ամեն մի շարժումից լիաթոք ծիծաղում է։ Մարիամը տեսանյութն այսպես է վերնագրել․ «Բազմաթիվ երկրպագուների խնդրանքով, էս էլ պուճուրս»։

Մարիամի տեղադրած ընտանեկան դրական ու տրամադրություն բարձրացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։