Արփի Գաբրիելյանը «Հոգնած, բայց գեղեցիկ» գրառմամբ լուսանկարներ է հրապարակել

Արփի Գաբրիելյանը շատ հայտնի դեմքերի նման ունեցել է հագեցած ու շատ գերզբաղված աշխատանքային օր։ Շատ երգիչների նման, նա և Միհրանը ևս զբաղված են եղել համերգային նախագծերով։ Օրվա ընթացքում Արփին տարբեր կադրեր է տեղադրել համացանցային պատմություններում։

Այդ կադրերից հայտնի է դառնում, որ նա արդեն սկսել է իր փոքրիկ սաների հետ թատերական պարապմունքները։ Արփիի հրապարակած կադրերից մեկում նա պարապմունքներն անց է կացնում մեկ այլ դերասանի հետ։

Նրան օգնում է դարձյալ հեռուստասերիալներից հայտնի դարձած Թելման Խաչատրյանը։ Արփին փոքրիկ տեսանյութին կից գրել է, որ Թելմանի հետ վերհիշել են Թատերական ինստիտուտի իրենց պարապմունքները։ Այդ տեսանյութը կարող եք դիտել քիչ վարը կցված նյութի մեջ։

Երգչուհին անցնող օրվա վերջում լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում նա մեքենայի մեջ է, իսկ ձեռքին կան գեղեցիկ վարդեր։ Արփին լուսանկարներին հետևյալ մեկնաբանությունն է կցել․ «Հոգնած, բայց գեղեցիկ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: