Ն․ Փաշինյանի և Ա․ Հակոբյանի չորս զավակներից կրտսերը՝ Արփին, այսօր բոլորում է ծննդյան վեց տարին։ Փոքրիկին այս ընթացքում շատերն են հասցրել սիրել ու ջերմ վերաբերվել։

Նա այս տարի պատրաստվում է դպրոց գնալ, իսկ մինչ այս Արփին հաճախում էր Սեբաստացի կրթահամալիրին կից գործող մանկապարտեզ։

Մանկապարտեզում սաներին հաճախ են բնության գիրկ ուսումնաճանաչողական այցելությունների տանում, որոնց ակտիվորեն ու պատրաստակամությամբ մասնակցում է նաև Աննա Հակոբյանը։

Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանն ամեն կերպ փորձում է Արփիին լիարժեք մանկություն ապահովել այնպես, որ քաղաքական բարդ գործընթացները չազդեն նրա մանկական ներաշխարհի վրա։

Դստեր ծննդյան օրվա առիթով հոգատար մայրիկը հրապարակել է նրա լուսանկարներից մի քանիսը, որոնցում Արփին զվարճալի իրավիճակներում է գտնվում։

Ա․ Հակոբյանի ինստագրամյան հետևորդները շնորհավորել էն փոքրիկ աղջնակին՝ նրան բարեմաղթանքներ հղելով։

Հատկանշական է, որ հետևորդներից մեկը շնորհավորելիս Արփիին անվանել է «Նիկոլի դեմքով անձնավորություն»։