«Արցախի Մարտունու շրջանի 4 գյուղերում գործունեություն ծավալող «Ես» կրթական հիմնադրամը ՌեԱրմենաիայի միջոցով 70 միլիոն դրամ է հավաքել և․․․»

Հայկ Խանումյանը գրում է հետևյալը․ «Արցախի Մարտունու շրջանի 4 գյուղերում գործունեություն ծավալող «Ես» կրթական հիմնադրամը ՌեԱրմենաիայի միջոցով 70 միլիոն դրամ է հավաքել Հաղորտի փոքրիկ գյուղում տեխնոդպրոցի ստեղծման համար։ Երեկ մասնակցում էինք դպրոցի բացմանը։

3 տարի առաջ Ստեփանակերտից Մուշկապատ գնացած ծրագրավորող Աշոտ Ավանեսյանի ստեղծած կրթական կենտրոնի երեխաներն արդեն սեփական փոքրիկ ծրագրավորման ընկերությունն ունեն Հաղորտի գյուղում։

«Ես»-ի ծրագրերի կենտրոնացումը Հաղորտիում մեծապես կապված է նաև այս փոքրիկ գյուղի ղեկավարի նախաձեռնողականությամբ և տարբեր նորարական ծրագրերի աջակցությամբ՝ չնայած համայնքի սուղ միջոցներին։ Առաջիկայում Հաղորտին տեխնոդպրոցի արշավի շնորհիվ ձեռք բերած ընկերների միջոցով պատրաստվում է ենթակառուցվածքային և համայնքային ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել։

Սա պատմություն չէ գումարների կամ տեխնոդպրոցի մասին։ Սա պատմություն է, թե ինչպես մեկ նախաձեռնող, նպատակասլաց երիտասարդ կարող է ամբողջովին փոխել միջավայրը, նոր շունչ տալ հանգչող գյուղերին»,- իր հրապարակումը եզրափակում է Հայկ Խանումյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: