«Արմանը երբեմն իր հայրիկի հետ վայելում է ձմեռը Հայաստանի գեղեցիկ վայրերում». ի՞նչ է պատմում Անահիտ Սիմոնյանը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, պատմելով իր և որդու ժամանցի մասին, գրում է. «Ունենալով բավականին զբաղված օր՝ միշտ փորձում եմ Արմանի օրը ևս հագեցած ու ամենակարևորը հետաքրքիր կազմակերպել:

Արմանի առավոտները հիմնականում սկսվում են դպրոց գնալով, որից հետո վարորդը նրան տանում է IQ կենտրոն դասերից հետո ժամանակ անցկացնելու և տնայիններն անելու համար:

Այս ցուրտ ձմեռային շրջանում, իմ ու Արմանի ժամանցը հիմնականում տանն ենք կազմակերպում, որովհետև ես մրսկան եմ:

Ինքս այս եղանակին չեմ գնում քաղաքից դուրս, բայց Արմանը երբեմն իր հայրիկի հետ վայելում է ձմեռը Հայաստանի գեղեցիկ վայրերում:

Իսկ եթե տանից դուրս գալու ու ակտիվ երեկոներ անցկացնելու տրամադրություն ենք ունենում, այցելում ենք սրճարաններ, կինոթատրոններ կամ քաղաքի տարբեր խաղասրահներ:

Ամռանը շատ ավելի ակտիվ ու ջերմ օրեր ենք ունենում Արմանի հետ, որի մասին առաջիկայում ևս կկիսվեմ ձեզ հետ, դուք ինչպե՞ս եք անցկացնում ձեր ժամանցը ձեր երեխաների հետ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: