Արկադի Դումիկյանը երգի նոր պրեմիերա է ներկայացրել

Հայտնի ու սիրելի դարձած Արկադի Դումիկյանը նոր աշխատանք է ներկայացրել: Նա նորովի է մատուցել հայտնի ու շատերի կողմից սիրված «Թե աչքերս քեզ որոնեն» երգը:

Ինչպես հայտնի է, այս երգը գրվել է հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործության հիման վրա:

Ստեղծագործության հիման վրա երաժշտությունը գրել է Լևոն Սևակը: Երգը ժամանակին հնչել է տարբեր հեղինակների, երգիչների, կատարողների կողմից: Այն տարբեր մեկնաբանություններ է ունեցել: Ինքնատիպ է նաև Արկադի Դումիկյանի նոր մատուցում:

Նշենք, որ երգիչը երգի պրեմիերան ներկայացրել է հանճարեղ բանաստեղծուհու ծննդյան օրվանից ընդամենը մի քանի օր անց՝ այդ կերպով յուրովի հարգելով նրա վառ հիշատակը:

Երգը ներկայացվում է համապատասխան տեսահոլովակի զուգակցությամբ, որտեղ գլխավորապես ձմեռային տեսարաններ են:

Արկադի Դումիկյանի մատուցմամբ հնչող հանրահայտ ու սիրված երգի կատարման նոր օրինակը կարող եք ունկնդրել ստորև՝ արտահայտելով նաև ձեր կարծիքը երգի նորովի մատուցման առիթով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: