Ժամանակակից երգրավեստի ականավոր դեմքերից մեկի՝ Արթուր Գրիգորյանի վախճանից հետո համացանցը դեռ շարունակում է ողողված մնալ նրա մասնակցությամբ հուզիչ ու գեղեցիկ կադրերով։

Կադրեր, որոնք ևս մեկ անգամ հիշեցնում են, թե ինչ դեր ու նշանակություն ունի երգահանը մեր ժամանակակից մշակութային դաշտի ձևավորման գործում։

Բազմիցս նշվել է, որ նշանավոր երգահանը մանրակրկիտ և գրագետ աշխատանք է տարել այն բոլոր երիտասարդների հետ, որոնք ցանկացել են կայանալ երգարվեստի ոլորտում։

Նա այդ աշխատանքը նվիրյալ կերպով տանում էր, եթե երաժշտական տաղանդ էր նկատում որևէ մեկի մեջ։ Այդ դեպքում բռնում էր տաղանդավորի ձեռը և քայլում նրա հետ՝ մինչև նրա լիարժեք ինքնուրույնանալը։

Ա․ Գրիգորյանը երկու զավակների հայր է, սակայն նրա զավակներից և ոչ մեկն էլ երգարվեստի ոլորտում չհայտնվեց։ Սա հավանաբար խոսում է հոր և զավակների միջև օբյեկտիվ վերաբերմունքի մասին։

Փոխարենը Արթուր Գրիգորյանը հաճախ է հանդես եկել իր փոքրիկ թոռնուհու՝ Կայայի հետ, ով չնայած 7 տարեկան է, սակայն փայլում է իր երաժշտական կարողություններով։ Պապի և թոռան գեղեցիկ կատարումներից մեկը՝ ստորև։