Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր․ Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են. տեսանյութ

Արթուր Աբրահամը նախօրեին այցելել է հայոց սրբավայր դարձած Եռաբլուր, որտեղ հանգչում են մեր հերոս տղաները: Նա այդ մասին տեղեկացրել է իր սոցհարթակում՝ նկարահանված փոքրիկ նյութ հրապարակելով:

Տեսանկարահանված նյութին կից Ա. Աբրահամը երկլեզու՝ հայերեն ու գերմաներեն գրել է. «Վեհ ցшվի ու վշտի մեջ բառերն ավելորդ են»:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ մարզիկն իր սոցհարթակում պատերազմի օրերին և դրանից հետո էլ ակտիվորեն հրապարակումներ էր անում՝ իր մտահոգությունը հայտնելով ազգի ճակատագրի, նրա հետ կատարվող դեպքերի առիթով:

Մարզիկն իր բազմահազար հետևորդներ ունեցող սոցհարթակում պարբերաբար միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրում այն իրողությունների վրա, որոնք կատարվում էին մեր տարածաշրջանում՝ հորդորելով սատարել հայերին:

Նա իր սոցհարթակում նաև Արցախը ճանաչելու կոչ էր անում՝ ընդգծելով հարցի հրատապությունն ու կարևորությունը: Հանրահայտ մարզիկ Արթուր Աբրահամի հանրայնացրած փոքրիկ տեսանկարահանված վիդիոն Եռաբլուրի բարջունքից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: