Արթուր Աբրահամը Հայաստանում է․ ահա թե ինչ լուսանկարներ է նա հրապարակել

Արթուր Աբրահամը, չնայած իր գործունեությունը ծավալում է հայրենիքից դուրս և իր կյանքի մեծ մասն անց է կացնում Գերմանիայում, սակայն սերտորեն կապված է հայրենիքի հետ, ակտիվորեն հետևում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին և սատարում հայրենակիցներին ինչով կարողանում է։

Մարզիկը այս օրերին գտնվում է Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք մարզիկի սոցհարթակից։ Նա լուսանկաներ է տեղադրել, որոնք արված են Կասկադում, իսկ կից գրել է՝ «Կասկադ, իմ սիրուն Երևան», ապա մարզիկը տեղադրել է լուսանկարներն անելու ամսաթիվը՝ 28.04.2021։

Մարզիկը սովորություն ունի իր լուսանկարներին կից լուսանկարն անելու ամսաթիվը գրել։ Օգտատերերից Ստեփան Մանուկյանը, նկատելով դա, մարզիկի լուսանկարների տակ այսպիսի մեկնաբանություն է թողել․

«Արթուր ջան, պարտադիր չի ամեն նկարի վերևը ամիս ամսաթիվ գրեք, նկարը, որ քցում եք, հետո սեղմում վրան, ինքը ցույց ա տալի ամիս ամսաթիվը, թե մեզ, թե Ձեզ: Քոմենթն արվել է Ստեփան Մանուկյանի կողմից՝ 28.04.2021 թ.»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: