«Արդար կլիներ, որ գրեի Ֆլորենսիայում․․․» Վիկ Դարչինյանի կինը՝ Ջավահիր Եղիկյանը, հրապարակում է արել

Հայտնի հեռուստանախագծերից մեկի ղեկավարն ու հիմնադիրը՝ Ջավահիր Եղիկյանը, վերջերս ընտանիք է կազմել մեր երկրի ամենից հայտնի սպորտային ներկայացուցիչներից մեկի՝ Վիկ Դարչինյանի հետ։

Վերջերս նրանց գեղեցիկ, նորաստեղծ ընտանիքը ևս մի փոքրիկ էակով է համալրվել․ լույս աշխարհ է եկել զույգի անդրանիկ բալիկը, ում որոշվել է անվանակոչել հայրիկի նմանությամբ՝ Վիկ։

Երբեմն Ջավահիրն անկեղծ է գտնվում և սոցհարթակում պատմում է իր մայրական հոգսերի և փոքրիկ Վիկի կամակորությունների մասին՝ դրանք երջանիկ պահեր համարելով։

Ջավահիրը քիչ է ընտանեկան լուսանկարներ տեղադրում, սակայն տեղադրելիս ընտրում է ջերմ ու լուսավոր կադրերը։ Նա ամուսնու հետ նոր կադրեր է տեղադրել։

Լուսանկարներն արվել են Երևանի Ֆլորենս կոչվող հյուրանոցում։ Ջավահիրը հետաքրքիր մեկնաբանություն է կցել լուսանկարներին՝ գրելով այսպես․ «Արդար կլիներ, որ գրեի Ֆլորենսիայում, բայց ազնիվ կլինեմ եւ կասեմ Երեւանի ֆլորենս ռեստորանում»։

«Երևանից սիրուն տեղ չկա» հեշթեգով է Ջավահիրն ավարտել իր մեկնաբանությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: