Արամեի ընտանիքում այսօր տոնական օր է, քանի որ ընտանիքը նշում է տան կրտսեր զավակի՝ Մարատի տարեդարձը։ Այդ առիթով Արամեն տղայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենք Դիլիջանում են։ Իր ու տղայի լուսանկարին կից հայրը գրել է․

«Իմ անուշ տղա: Շնորհավոր քո տարեդարձը, ես ուզում եմ որ դու առողջ լինես հաջողակ լինես, միշտ լավ մարդկանցով շրջապատված լինես, սիրես քո ընտանիքը քո երկիրը։ Իմ Մարատ»,- իր գրառումը եզրափակել է Արամեն։

Նրա շնորհավորական հրապարակմանն արձագանքել են շատերը՝ մեկնաբանություններով միանալով հայրական հոբելյանական շնորհավորանքին։ Նշենք, որ փոքրիկ Մարատը դեռ դպրոց չի հաճախում։ Նա արդեն իսկ երաժշտական լուրջ հետաքրքրություններ է դրսևորում։

Մարատի մայրը՝ Անին, երբեմն թաքուն նկարահանում է, թե Մարատն ինչ հետաքրքրություն է ցուցաբերում հայրիկի երաժշտական գործիքների նկատմամբ՝ փորձելով նաև նվագել դրանք։ Այդ կադրերից մի քանիսն Անին նաև հանրայնացնում է։